Մեծ Պահքի վերջին շաբաթը անվանվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Փրկչի` Հիսուս Քրիստոսի երկրային կայնքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնում է Տերունական Սուրբ Հարությանը:
Ավագ Երկուշաբթին «Անպտուղ թզենու» առակի հիշատակության օրն է:
Ավագ Երեքշաբթին «Տասը կույսերի» առակի հիշատակության օրն է:
Ավագ Չորեքշաբթն Հիսուսի Մատնության և Բեթանիայում օծման հիշատակության օրն է:
Ավագ Հինգշաբթին Քրիստոսի կողմից Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակությունն է: Այս օրը առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո կատարվում է Կարգ Ապաշխարողաց (Ապաշխարողների կարգ), որի ընթացքում արձակում է տրվում պահեցողության մեջ գտնվողներին: Նրանք, ովքեր պահքը պահում են ամբողջապես, պետք է ներկա լինեն այս կարգին: Նույն օրը ի հիշատակ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման, Սուրբ Պատարագ է մատուցվում: Միջօրեին կատարվում է Ոտնլվայի կարգ:
Ավագ Ուրբաթը Տիրոջ Չարչարանքների, Խաչելության և Թաղման հիշատակությունն է: Ծիսակարգը սկսվում է դեռ Հինգշաբթի երեկոյից, երբ փակվում են խորանի վարագույրները և կատարում «Խավարման կարգ»` ի հիշատակ Քրիստոսի Մատնության և Չարչարանքների: Ուրբաթ օրը ժամը 12-ին կատարվում է Քրիստոսի Խաչելության կարգը, երեկոյան` Թաղման կարգը:
Ավագ Շաբաթը Սուրբ Հարության Ճրագալույցն է` նախատոնակը: Երեկոյան բացվում են խորանների վարագույները և Սուրբ Հարության Ավետիսով Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Այդ երեկոյից սկսած առաջիկա 50 օրերին Հայոց Եկեղեցու հետևորդ քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ» ավետիսով և ստնում են «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» պատասխանը: